6902 դիտում
11:01 23-10-2019
Թաթան, Իվետա Մուկուչյանը, Արման Հովհաննիսյանը, Արսեն Սաֆարյանը, Սիլվա Հակոբյանը հայտարարագրել են իրենց եկամուտները. ՊԵԿ
Հարկային վարչարարության եւ առանձին երգիչ-երգչուհիների իրավագիտակցության բարձր մակարդակի, ինչպես նաեւ համատեղ քննարկումների արդյունքում ի թիվս սույն թվականի ապրիլ ամսին հայտարարագրեր (հարկային հաշվարկներ) ներկայացրած երգիչների՝ իրենց եկամուտները հայտարարագրել են նաեւ Իվետա Մուկուչյանը, Արսեն Սաֆարյանը, Սիլվա Հակոբյանը, Ալբերտ Սիմոնյանը (Թաթա), Արման Հովհաննիսյանը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրին ՊԵԿ-ից:
Միաժամանակ հարկային վարչարարության ընթացքում պարզվել է, որ երգիչ Անդրեյ Հովնանյանը (Անդրե) նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի է եւ իր համերգային գործունեությունից, ՀՀ տարածքից դուրս, ստացված եկամուտների հարկերը հաշվարկում և վճարում է ԱՄՆ-ում:
Կոմիտեն տեղեկացնում է, որ հարկային վարչարարությունը կրում է շարունակական բնույթ, դեռեւս հարկային հաշվարկներ չներկայացրած երգիչների գծով ձեռնարկվում են միջոցներ:
Նմանատիպ նյութեր
1810 դիտում
15:33 04-01-2024
Շոու բիզնեսի ներկայացուցիչները սկսել են ավելի պարտաճանաչ հայտարարագրել եկամուտները և վճարել հարկերը. ՊԵԿ նախագահ
10781 դիտում
23:41 10-05-2016
«Եվրատեսիլ-2016» մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը 7-րդը կլինի
8771 դիտում
10:00 13-05-2016
Իվետա Մուկուչյանը «Եվրատեսիլ-2016»-ի եզրափակչում հանդես կգա վերջին՝ 26 համարի ներքո
Այս բաժնից
556 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը
973 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան