211652_close_icon
views-count74024 դիտում article-date 12:41 22-10-2019

Հերթական ոտնձգությունը Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ. ծալապակասը կամ ծալապակասները ԱԺ շենքի հարևանությամբ կոտրել են նրա ավտոմեքենայի կողային ապակիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ հերթական հետապնդումն է տեղի ունեցել Ազգային ժողովի պատգամավոր Քրիստինե Պողոսյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ք. Պողոսյանը, ով «Իմ քայլը» դաշինքից ընտրված պատգամավոր է, իր Mini cooper մակնիշի 018 HH 11 համարանիշի ավտոմեքենան կայանել է Դեմիրճյան փողոցում՝ Ազգային ժողովի շենքի հարևանութամբ, թույլատրելի հատվածում և որոշ ժամանակ անց դուրս գալով ԱԺ-ից, իր ավտոմեքենան հայտնաբերել է ծալապակասի կամ ծալապակասների կողմից վնասված: Թուլամորթը կամ թուլամորթները վնասել են պատգամավորի ավտոմեքենայի ապակիները ու իրենց սև գործն ավարտելով՝ հեռացել են: Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատվ խումբը՝ բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ պատգամավորի ավտոմեքենան նման վիճակի են հասցնում, իսկ պատգամավորը աչքի է ընկում իր սկզբունքայնությամբ, ակտիվ գործունեությամբ և [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը բազմաթիվ անգամներ ականատես է եղել, թե ինչպես է պատգամավորը օգնության հասնում խնդիրներ ունեցող քաղաքացիներին: Նմանատիպ մի քանի դեպքերի մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նաև հրապարակումներ է արել: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/01/21/1115481/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, հունվարի 21-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Հյուսիսային պողոտայում՝ Տերյան 25 հասցեի բակում, անհայտ անձը կամ անձինք կոտրել էին Mini cooper մակնիշի 33 QP 313 համարանիշի ավտոմեքենայի ապակին և վնասել ավտոմեքենան: Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան պատկանում է «Իմ քայլը» դաշինքից ընտրված Ազգային ժողովի պատգամավոր Քրիստինե Պողոսյանին, ով կատարվածի մասին տեղեկացել էր: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր