slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Քրեական հետապնդումը կարելի է իրականացնել առանց անձին ազատությունից զրկելու. Արա Զոհրաբյանը՝ Արսեն Բաբայանի ձերբակալման մասին
211652_close_icon

Քրեական հետապնդումը կարելի է իրականացնել առանց անձին ազատությունից զրկելու. Արա Զոհրաբյանը՝ Արսեն Բաբայանի ձերբակալման մասին

views-count1551 դիտում article-date 10:33 22-10-2019
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալությունը շատ հարցեր է առաջացնում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև. «Ձերբակալումը կատարվում է` 1) հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա. 2) քրեական հետապնդման մարմնի որոշման հիման վրա: Առաջին կետով ձերբակալման համար օրենսդիրը 4 հիմք է նախատեսել, որոնք բոլորն էլ կապված են անմիջականորեն ծագած կասկածանքի հետ: Ենթադրյալ հանցագործությունը կատարվել է ավելի քան մեկ տարի առաջ: Հետևաբար անմիջականորեն ծագած կասկածանքի հիմքով ձերբակալելն առերևույթ հնարավոր չէր: Երկրորդ կետով ձերբակալման համար հիմք կարող է լինել միայն կասկածվող անձի այլ տեղանքում գտնվելու կամ նրա գտնվելու վայրը հայտնի չլինելու հանգամանքը: ՀՔԾ հաղորդագրության մեջ այդ մասով նշվել է միայն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Ա. Բ.-ն: Հաշվի առնելով Արսեն Բաբայանի անձը, նրա քաղաքական ակտիվությունը և հիշյալ գործի նկատմամբ հանրային հետաքրքրությունը, այս ձերբակալումը շատ հարցեր է առաջացնում: Հուսով եմ ՝վարույթն իրականացնող մարմինը ձերբակալման հիմքերի մասով տեղեկություն կտրամադրի: Հ.Գ. Քրեական հետապնդումը կարելի է իրականացնել առանց անձին ազատությունից զրկելու: Ձերբակալման հիմքերի բացակայության դեպքում դատարանի միջոցով կարող է վերացվել իրավունքի խախտումը»:

Նմանատիպ նյութեր