211652_close_icon
views-count2327 դիտում article-date 23:21 21-10-2019

Տնտեսական հեղափոխությունը ոչ թե մի քանի ամսվա, այլ մի քանի տարվա գործ է. տնտեսագետ. armtimes.com

[url=https://armtimes.com/hy/article/171755?fbclid=IwAR1UowHCOHHBZ5rvPHeQbyBTlRJmrXXqykn6OpVHLWPBZFdPuaqsnLMEP0E]armtimes.com[/url]-ը գրում է. ՀՀ իշխանությունները 2019-ի 9 ամիսների ընթացքում տարբեր վիճակագրական թվերի եւ միջազգային վարկանշային հրապարակումների հիման վրա բազմիցս նշել են, որ ՀՀ տնտեսությունը որակական աճ է գրանցում: Իհարկե, այս պնդումը հիմնված է նաեւ վիճակագրական կոմիտեի հրապարակած այն տվյալների հիման վրա, որից պարզ է դառնում, որ տնտեսական աճ հնարավոր է ապահովել ոչ թե նախկինի պես առաջնահերթություն տալով հանքարդյունաբերությանը, այլ մշակող արդյունաբերությանը, ծառայություններին, զբոսաշրջությանը: «Տարածաշրջանի երկրների եւ ընդհանրապես համաշխարհային տնտեսության թուլացող տնտեսական ակտիվության ֆոնին Հայաստանը շահեկանորեն առանձնանում է»,- ՀԺ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Հովհաննես Խաչատրյանը: [b]- Պարոն Խաչատրյան, 2019-ի 3 եռամսյակներում տնտեսության մեջ շոշափելի փոփոխություններ նկատե՞լ եք: [/b] - Տարվա առաջին կեսին գրանցվել է 7%-անոց տնտեսական աճ: Տնտեսական ակտիվության ինդեքսը տարվա առաջին ութ ամիսներին կազմել է 7%, այն դեպքում, երբ առաջին 6 ամիսների համար 6.5% էր: Տարածաշրջանի երկրների եւ ընդհանրապես համաշխարհային տնտեսության թուլացող տնտեսական ակտիվության ֆոնին Հայաստանը շահեկանորեն առանձնանում է: Զարմանալիորեն այս աճն ուղեկցվում է ցածր գնաճային միջավայրով` ընդամենը 1.8%: Դա մի շարք պատճառներ կարող է ունենալ, որոնցից կարեւորն այն է, որ Հայաստանի պոտենցիալ ՀՆԱ-ն վերջին երկու տարում աճել է: Մասամբ դա կարող է լինել մասնավոր ներդրումների աճի հաշվին, ինչը համախառն առաջարկի ավելացում է ենթադրում: Բացի այդ, ունենք արտադրողականության աճ: [b]- Ո՞ր ճյուղերն են ավելի ակտիվ եղել եւ ո՞րի ակտիվությունն է ավելի առաջնահերթ ՀՀ-ի համար: [/b] - Ըստ վիճակագրության՝ ծառայությունները, առեւտուրն ու արդյունաբերությունը ամենաարագ աճող ճյուղերն են` գրանցելով երկնիշ կամ դրան մոտ ցուցանիշ: Ընդ որում՝ արդյունաբերությունն աճում է ի հեճուկս հանքարդյունաբերության կոմպոնենտի զրոյական նպաստման: Գյուղատնտեսությունն այս տարի ակնհայտորեն առաջատարներից չէ: Շինարարության ճյուղում եւս ակտիվություն կա, բայց պատկերը երկակի է: Մի կողմից ունենք բնակարանաշինության կտրուկ աճ, սակայն մյուս կողմից դանդաղել է կապիտալ շինարարությունը հանքարդյունաբերական ձեռնարկությունների եւ որոշ ենթակառուցվածքային ներդրումների մասով: Վերջինս կարծես մեծ ծավալներով վերականգնվելու է մի շարք խոշոր նախագծերի հաշվին (հիմնականում էներգետիկայի ոլորտում): Ամբողջությամբ կարդացեք սկզնաղբյուր [url=https://armtimes.com/hy/article/171755?fbclid=IwAR1UowHCOHHBZ5rvPHeQbyBTlRJmrXXqykn6OpVHLWPBZFdPuaqsnLMEP0E]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր