1345 դիտում
22:07 21-10-2019
ՀՀ վարչապետը և Չեխիայի դեսպանը քննարկել են առևտրատնտեսական գործակցության ընդլայնման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Բեդրիխ Կոպեցկիին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը շնորհավորել է դիվանագետին պաշտոնն ստանձնելու առթիվ և հույս հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ամրապնդմանը, տնտեսական գործակցության զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ է հիշել այս տարի սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, Չեխիայի վարչապետի հետ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են փոխգործակցության հարցեր, և պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ակտիվացնել բարձրաստիճան պաշտոնական փոխայցերը: Վարչապետը երախտագիտություն է հայտնել Չեխիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար՝ նշելով, որ փաստաթղթի արագ վավերացումը կնպաստի ՀՀ բարեփոխումների օրակարգի արդյունավետ իրագործմանը։
Հայաստանում Չեխիայի դեսպանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է ՀՀ-ում դիվանագիտական առաքելություն իրականացնելը և պաշտոնավարման ընթացքում կգործադրի առավելագույն ջանքերը՝ հայ-չեխական գործընկերությունը խորացնելու ուղղությամբ: Նրա խոսքով՝ Չեխիան սատարում է Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին և պատրաստ է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ՝ Եվրամիության, Արևելյան գործընկերության ձևաչափերում զարգացնել կապերը:
Զրուցակիցները քննարկել են փոխշահավետ ուղղություններով առևտրատնտեսական գործակցության ընդլայնման հարցեր, անդրադարձել օդային ուղիղ հաղորդակցության հաստատման հնարավորություններին, մտքեր փոխանակել ԵՄ շրջանակում մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի շուրջ:
Վարչապետը կարևորել է Չեխիայի հավասարակշռված դիրքորոշումը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում:
Նմանատիպ նյութեր
1131 դիտում
18:25 25-05-2015
Չեխիայի հետ առկա է առևտրատնտեսական գործակցության խորացման մեծ ներուժ. Հ. Աբրահամյան
787 դիտում
19:49 17-07-2023
Նախարար Վահան Քերոբյանը և Բելառուսի դեսպանը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր
1261 դիտում
23:14 10-11-2023
ԱԺ-ում քննարկել են Հայաստան-Հնդկաստան մաքսային հարցերով գործակցության ընդլայնման համաձայնագիրը
Այս բաժնից
2794 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3949 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին