Քրեակատարողական ծառայության պետի շնորհավորական ուղերձը ծառայության 100-ամյակի կապակցությամբ
Հարգելի՛ գործընկերներ, քրեակատարողական ծառայության վետերաններ:
2019 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը նշում է իր 100-ամյա տարեդարձը:
1919 թվականին Հայաստանի Հանրապետության Մինիստրների Խորհրդի նիստում որոշվել է «բանտային ամբողջ վարչությունն ու հիմնարկությունները՝ իրենց շտատներով ու նախահաշվով, ներքին գործոց մինիստրությունից փոխանցել դատական մինիստրությանը»։
Քրեակատարողական ծառայության մեկդարյա ուղին լի է եղել բարդություններով ու դժվարություններով, ձեռքբերումներով ու զարգացումներով:
100 տարվա կայացման ճանապարհին համակարգի առջև ծառացած խնդիրները լուծվել ու լուծվում են ծառայության նվիրյալների անձնուրաց և տքնաջան աշխատանքների շնորհիվ:
Շնորհավորում եմ բոլոր քրեակատարողական ծառայողներին, աշխատակիցներին ու վետերաններին: Մենք միշտ պատրաստ ենք ծառայելու Հայրենիքին՝ կյանքի կոչելով համակարգում իրականացվող արմատական բարեփոխումների սահուն և անխոչընդոտ ընթացքը:
Բարի՛ ծառայություն:
[b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ,
արդարադատության գեներալ-մայոր
Արթուր Գոյունյան[/b]