211652_close_icon
views-count5561 դիտում article-date 12:47 19-10-2019

Երևանի 2801-ամյակի տոնակատարության շրջանակներում Նուբարաշեն համայնքում կգործի Հայկական Կարմիր խաչի ընկերության դաշտային խոհանոցը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ից - 16։00-ն, Երևանի 2801-ամյակի տոնակատարության շրջանակներում, Երևանի Նուբարաշեն համայնքի կենտրոնական այգու շրջակայքում (Նուբարաշենի 9-րդ փող․) կգործարկվի Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) դաշտային խոհանոցը, որտեղ ՀԿԽԸ և Գերմանական Կարմիր խաչի ԲՎՄ բարեկամության թիմը 350 բաժին ճաշ կպատրաստի և կտրամադրի համայնքի անապահով մարդկանց։ Նշված տարածքում կգործի նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության Առաջին օգնության տաղավարը՝ անհրաժեշտության դեպքում մարդկանց առաջին օգնություն ցուցաբերելու համար։ Դաշտային խոհանոցը շարժական խոհանոց է, որը նախատեսված է արտակարգ իրավիճակներում տուժած բնակչությանը տաք սնունդ պատրաստելու և բաշխելու համար։ Հայկական Կարմիր խաչի ընկերության դաշտային խոհանոցը, որը տրամադրվել է Գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային մասնաճյուղի կողմից, հնարավորություն է տալիս միանգամից պատրաստելու մինչև 400 բաժին ճաշ։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է Շարժման հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։ Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 99 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, երիտասարդական, մարդասիրական արժեքների տարածում և այլն: ՀԿԽԸ առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր