211652_close_icon
views-count783 դիտում article-date 16:38 18-10-2019

Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթը ազատազրկված կանանց ներկայացրել է հայ ազգային երգն ու պարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱՆ Աբովյան քրեակատարողական հիմնարկում իր այցելությամբ օրը տոնական դարձրեց Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ ՊՈԱԿ-ը: Ստեղծագործական 81 տարվա ճանապարհ անցած համույթն ազատազրկված կանանց ներկայացրեց հայ ազգային երգն ու պարը, ազգային նվագարաններն ու տարազը: Ծրագիրը հագեցած էր նաև գուսանական և դասական ստեղծագործություններով: Համերգի ավարտին հիմնարկի վարչակազմը հայտնեց իր երախտիքի խոսքերը համույթի ղեկավարներին և մասնակիցներին՝ վստահաբար նշելով, որ հասարակությունից մեկուսացված անձանց հետ մշակույթի լեզվով հաղորդակցվելը հոգևոր անհրաժեշտություն է և նպաստում է կալանավայրի առօրյան դրական լիցքերով ապահովելուն: Կազմակերպիչներին շնորհակալություն հայտնեցին նաև ազատազրկված կանայք՝ համույթի անդամներին նվիրելով իրենց ձեռքով պատրաստված կավե աշխատանքներից: [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր