Սաուդյան Արաբիայում ուխտավորների տեղափոխող ավտոբուս է վթարվել. կա 35 զոհ
Մուսուլմանների սրբավայր Մեքքա ուղևորվող ուխտավորների ավոտոբուսը Սաուդյան Արաբիայի Մեդինե նահանգում վթարի է ենթարկվել։ Այդ մասին հաղորդում է BBNC News-ը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհվել է 35 մարդ։
Նշվում է, որ մահացածներն արտասահմանցիներ էին՝ հիմնականում, Ասիայի բնակիչներ և, ամենայն հավանականությամբ, հնդկացիներ։
Երկհարկանի ավտոբուսը բախվել է բեռնատարի, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Կա նաև 4 տուժած։