Իրաքում իրանցի հավատացյալների տեղափոխող ավտոբուս է վթարվել. կա 30-ից ավելի տուժած
Առնվազն 30 մարդ է տուժել Իրաքի Բադրա քաղաքում տեղի ունեցած ավտոբուսի շրջվելու հետևանքով։ Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն։
Ավտոբուսը տեղափոխելիս է եղել իրանցի 47 հավատացյալների, որոնցից առնվազն 30-ը վնասվածքներ է ստացել։
Վիրավորներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր, նրանց տեղափոխել են Իրան։
Նշվում է, որ ուխտավորները մեկնում էին շիա մուսուլմանների համար սրբավայր համարվող Էն-Նաջաֆ քաղաք, որտեղ պետք է տեղի ունենար Արբային կրոնական միջոցառումը, որը անցկացվում է շիաների սուրբ համարվող իմամ Խոսեյնի հիշատակին։