6999 դիտում
20:09 17-10-2019
Էրդողանը Թրամփի նամակը գցել է աղբարկղ ու սկսել ներխուժումը Սիրիա. BBC
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը աղբարկղ է նետել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հղած նամակը, որում լի են Թրամփին բնորոշ խոսակցական արտահայտությունները։
Գաղտնի ուղերձի տեքստը, որը Սպիտակ տան ղեկավարն ուղարկել էր հոկտեմբերի 9-ին, հրապարակվել է միայն 1 շաբաթ անց։ Դրա իսկությունն ամերիկյան հեռուստաալիքին հաստատել են Սպիտակ տանը։
Ինչպես հայտնել է BBC-ի թուրքական ծառայությունը, նամակի բովանդակությունը զայրացրել է Էրդողանին։
«Հարգելի պարոն նախագահ,
Եկեք լավ գործարք քննարկենք։ Դուք չեք ուզում, որպեսզի Ձեզ մեղադրեն հազարավոր մարդկանց կոտորածի եւ սպանությունների համար, իսկ ես չեմ ուզում պատասխանատու լինել թուրքական տնտեսության քայքայման համար, բայց ես կարող եմ (այն քայքայել)։ Ես արդեն մի քիչ ցույց եմ տվել Ձեզ դա պաստոր Բրանսոնի օրինակով»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ թուրքական բանակի՝ Սիրիա ներխուժման պատճառով։ Հոկտեմբերի 16-ին 5 տարի հետո սիրիական բանակը վերահսկողություն սահմանեց Ռաքք քաղաքի նկատմամբ, որը 2017 թվականին քրդական ուժերի աջակցությամբ ազատագրվել է ԻՊ-ից։
Նմանատիպ նյութեր
7782 դիտում
14:10 11-10-2019
Թուրքիայի ներխուժումը Սիրիա մարդասիրական ճգնաժամի սպառնալիք է ստեղծել
2023 դիտում
16:59 18-08-2015
Ռուսաստանը 6 միավոր МиГ-31 է ուղարկել Սիրիա. BBC
40323 դիտում
11:37 18-05-2014
Հանցագործ աշխարհում իբրև հեղինակություն համարվող Օշականցի Գևորիկի «քսիֆ»-ները գաղութներում շպրտում են աղբարկղ
Այս բաժնից
625 դիտում
23:06 30-04-2024
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում
634 դիտում
21:59 30-04-2024
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
484 դիտում
12:53 30-04-2024
Աֆղանստանում վեց մարդ մահացել է մզկիթի վրա հարձակման ժամանակ