211652_close_icon
views-count8847 դիտում article-date 17:24 17-10-2019

Ռոմանոս Պետրոսյանը դիմել է Կոտայքի մարզի դատախազին՝ Քասախ համայնքի ղեկավարի որոշման հարցով

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դիմել է Կոտայքի մարզի դատախազին։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։ ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 98-րդ հոդվածի համաձայն՝ Կոտայքի մարզպետարանում ուսումնասիրվել է ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարի 2019թ․սեպտեմբերի 23-ի «Քասախ համայնքի 2019 թվականի բյուջեում փոփոխություն կատարելու մասին» N 567 որոշման իրավաչափությունը: Նշված որոշումը կայացնելու լիազորությունը «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածով վերապահված է համայնքի ավագանուն՝ այն է․ «1. Համայնքի ավագանին սույն օրենքով սահմանված կարգով` 5) հաստատում է համայնքի բյուջեն, բյուջեի` համայնքի ղեկավարի առաջարկած փոփոխությունները եւ բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը.․․»: Անտեսելով վերը նշված իրավանորմի պահանջը՝ Քասախ համայնքի ղեկավարն ընդունել է N 567 որոշումը, որով գործող օրենսդրությանը հակասելու միջոցով վնաս է պատճառել համայնքի օրինական շահերին»,–նշել է նա:

Նմանատիպ նյութեր