Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզի սկզբնամասում իրականացրել է ծառատունկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր աշխատակազմի հետ միասին մարզի մուտքի մոտ` Մ4 մայրուղու սկզբնամասում ( այստեղ դեռևս գարնանը, վարչապետի մասնակցությամբ, լայնածավալ շաբաթօրյակ էր կազմակերպվել), իրականացրել է ծառատունկ:
Տնկվել է ավելի քան 30 տնկի:
Ծառատունկի ավարտին մարզպետը կոչ է արել շաբաթօրյակներն ու ծառատունկը դարձնել կենսակերպի անբաժան մաս: