8859 դիտում
17:24 17-10-2019
Ռոմանոս Պետրոսյանը դիմել է Կոտայքի մարզի դատախազին՝ Քասախ համայնքի ղեկավարի որոշման հարցով
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դիմել է Կոտայքի մարզի դատախազին։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 98-րդ հոդվածի համաձայն՝ Կոտայքի մարզպետարանում ուսումնասիրվել է ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարի 2019թ․սեպտեմբերի 23-ի «Քասախ համայնքի 2019 թվականի բյուջեում փոփոխություն կատարելու մասին» N 567 որոշման իրավաչափությունը:
Նշված որոշումը կայացնելու լիազորությունը «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածով վերապահված է համայնքի ավագանուն՝ այն է․ «1. Համայնքի ավագանին սույն օրենքով սահմանված կարգով`
5) հաստատում է համայնքի բյուջեն, բյուջեի` համայնքի ղեկավարի առաջարկած փոփոխությունները եւ բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը.․․»:
Անտեսելով վերը նշված իրավանորմի պահանջը՝ Քասախ համայնքի ղեկավարն ընդունել է N 567 որոշումը, որով գործող օրենսդրությանը հակասելու միջոցով վնաս է պատճառել համայնքի օրինական շահերին»,–նշել է նա:
Նմանատիպ նյութեր
1308 դիտում
13:08 14-10-2019
Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզի սկզբնամասում իրականացրել է ծառատունկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
865 դիտում
18:25 04-05-2024
«Մենք պատրաստ ենք, Մենք ուխտել ենք...». երթին միացան Կոնսերվատորիայի ուսանողները
796 դիտում
18:21 04-05-2024
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը