Երևանից Հռոմ և Միլան ավիատոմսերը՝ մոտ 29 եվրո. Ryanair-ի հավելվածը հասանելի է ամրագրման համար
Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերությունն իր բջջային հավելվածում արդեն ավելացնում է տոմսերի օնլայն ամրագրման հնարավորությունը Երևանից Հռոմ, Միլան, Բեռլին և հակառակ ուղղություններով ճամփորդելու համար:
Աշխատանքային օրերին դեպի Հռոմ և Միլան տոմսերի արժեքը 28.24 եվրո է, իսկ հանգստյան օրերին՝ 35.88 եվրո: Դեպի Բեռլին տոմսերն արժեն 40.99 եվրո՝ աշխատանքային և 49.99 եվրո՝ հանգստյան օրերին:
[img]https://st0.shamshyan.com/editor/010224800157123820840374.jpg[/img]