211652_close_icon
views-count946 դիտում article-date 18:29 16-10-2019

Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է լորդ Դարզիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Արա Դարզիին: Նախագահ Սարգսյանը և լորդ Դարզին զրուցել են Հայաստանի զարգացման, տեխնոլոգիական, կրթական և առողջապահական առաջընթացին առնչվող խնդիրների շուրջ, անդրադարձել այս ոլորտներում նորագույն տեխնոլոգիաների և նորարարական լուծումների, մասնավորապես արհեստական բանականության տարրերի կիրառմանը։ Նախագահ Սարգսյանն ընդգծել է հայկական ներուժը Հայաստանում և Սփյուռքում ավելի արդյունավետ օգտագործելու, մասնավորապես, բարձրակարգ մասնագետների փորձն ու հմտություններն ի շահ հայրենիքի և ժողովրդի ծառայեցնելու կարևորությունը: Արա Դարզին նաև Լոնդոնի կայսերական քոլեջի և Քաղցկեղի հետազոտության ինստիտուտի Պոլ Համլինի ամբիոնի ղեկավարն է, Քաթարում Համաշխարհային առողջապահական նորարարության գագաթնաժողովի գործադիր ղեկավարը, Կայսերական քոլեջի և Royal Marsden հիվանդանոցների խորհրդատու վիրաբույժը: Լորդ Դարզին վիրաբուժության ասպարեզում բազմաթիվ նորամուծությունների, մասնավորապես լապարոսկոպիայի և նոր տեխնոլոգիաներ կիրառելու հեղինակ ու առաջամարտիկ է։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր