1607 դիտում
11:01 16-10-2019
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն ԱՄՆ Հայ իրավաբանների միության պատվիրակների հետ քննարկել է փոխգործակցությանը վերաբերող հարցեր
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է ԱՄՆ Հայ իրավաբանների միության մարդու իրավունքների կոմիտեի համանախագահներ Գարո Ղազարյանին և Գառնիկ Քերքոնյանին:
Պաշտպանը ողջունել է Միության պատվիրակության հերթական այցն Արցախ՝ բարձր գնահատելով կազմակերպության հետ ձևավորված համագործակցությունը և նրանց տևական ուշադրությունը արցախցիների իրավունքների պաշտպանության հիմնախնդիրների վրա:
Գ. Ղազարյանը և Գ.Քերքոնյանն իրենց հերթին գոհունակություն են հայտնել զարգացող համագործակցության արդյունքներից՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել ջանքերն արդյունավետության հետագա բարձրացման ուղղությամբ:
Կողմերը քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Ա. Բեգլարյանի՝ Կալիֆորնիա այցի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի վերաբերյալ:
Միության պատվիրակությունը, Պաշտպանի միջնորդությամբ, աշխատանքային հանդիպումներ է ունեցել պետական այլ պաշտոնյաների հետ, ինչպես նաև դասախոսությամբ հանդես եկել Արցախի պետական համալսարանի մի խումբ ուսանողների համար:
Նմանատիպ նյութեր
1604 դիտում
14:04 23-03-2015
Բակո Սահակյանը և Արմեն Աշոտյանը քննարկել են ԿԳ ոլորտում Հայաստանի և Արցախի փոխգործակցությանը վերաբերող հարցեր
5702 դիտում
20:30 05-11-2016
Հայաստանի և Արցախի վարչապետները քննարկել են տնտեսական փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր
Այս բաժնից
1636 դիտում
21:30 31-01-2025
ՊԵԿ-ը շարունակում է ներկայացնել՝ ինչպես լրացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը
1021 դիտում
21:10 31-01-2025
«Սահմանազատման» ավարտին խոցելի Տավուշ ենք ունենալու՝ ծանրացող մարտահրավերներով․ Աբրահամյան
973 դիտում
21:01 31-01-2025
Լիտվայի դեսպանը շնորհավորել է ՀՀ-ում ԵՄ առաքելությանը՝ մանդատի երկարաձգման կապակցությամբ