211652_close_icon

Ինչ ունեցվածք ունի ԱԱԾ ՊՊԾ արդեն նախկին պետ Գրիգորի Հայրապետովը. «Հայկական ժամանակ»

views-count33549 դիտում article-date 09:25 16-10-2019
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից ազատված Գրիգորի Հայրապետովը 2019 թվականի փետրվարի 24-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր՝ 2018-ի տարեկան հայտարարագիրը: Ըստ հայտարարագրի՝ Հայրապետովը 2018-ի ո՛չ սկզբում, ո՛չ վերջում դրամական միջոցներ չի ունեցել: Ունեցել է միայն եկամուտ՝ 8 մլն 259 հազար 303 դրամի չափով, որը գոյացել է աշխատավարձից: Ըստ հայտարարագրի՝ Հայրապետովի կինը՝ Լուսինե Հայրապետովան, նույնպես դրամական միջոցներ չունի: Վերջինս 2018-ին ունեցել է 1 մլն 76 հազար 400 դրամի չափով եկամուտ, որը կրկին գոյացել է աշխատավարձից: Հայրապետովի աղջիկը՝ Վելիվետա Հայրապետովան, ո՛չ տարեսկզբում և ո՛չ էլ տարեվերջում դրամական միջոցներ չի ունեցել: 2018-ին նա ունեցել է 1 մլն 51 հազար 16 դրամի չափով եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր