3532 դիտում
18:46 14-10-2019
Աննա Հակոբյանը Շվեյցարիա է մեկնել սովորական չվերթով, էկոնոմ դասով. պարզաբանում
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Շվեյցարիայի Համադաշնություն է մեկնել Երևան-Մոսկվա-Ժնև սովորական չվերթով էկոնոմ դասով։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում նշել է Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը՝ պարզաբանելով լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե Աննա Հակոբյանը Շվեյցարիա է մեկնել կառավարական ինքնաթիռով, հարկատուների հաշվին:
Աննա Հակոբյանը Ժնևից Երևան նույնպես վերադարձել է Ժնև-Մոսկվա-Երևան սովորական չվերթով, կրկին էկոնոմ դասով։
Աննա Հակոբյան Շվեյցարիա էր մեկնել հոկտեմբերի 11-ին: Ժնև քաղաքում հոկտեմբերի 12-ին վարչապետի տիկինը մասնակցել է շվեյցարական Կարմիր Խաչ կազմակերպության ամենամյա բարեգործական երեկոյին։ Այցի շրջանակում վարչապետի տիկին Հակոբյանը մի շարք հանդիպումներ էր ունեցել:
Նմանատիպ նյութեր
11061 դիտում
13:46 21-05-2021
Արծրուն Հովհաննիսյանը բիզնես դասով Լոս Անջելեսից վերադառնում է Երևան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. slaq.am
1174 դիտում
13:05 26-09-2014
Էկոնոմ դասի տոմսով Նյու Յորք ժամանած Յացենյուկն իջևանել է ամենաթանկարժեք հյուրանոցներից մեկում
Այս բաժնից
445 դիտում
12:55 26-04-2024
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները