1638 դիտում
19:52 14-10-2019
Անշարժ գույքի գործարքներն աճել են 25.5 տոկոսով
Հայաստանի Հանրապետությունում 2019 թ. սեպտեմբերին անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 15'572 գործարք, ինչը 2019 թ. օգոստոս ամսվա համեմատ աճել է 0.4 %-ով, իսկ 2018 թվականի սեպտեմբեր ամսվա համեմատ` 25.5 %-ով:
Ինչպես հայտնեցին Կադաստրի կոմիտեից, Երևանում 2019 թ. սեպտեմբերին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի օգոստոս ամսվա համեմատ աճել են 1.2 %-ով, իսկ 2018 թվականի սեպտեմբեր ամսվա համեմատ՝ 10.8 %-ով:
Մարզերի քաղաքներում 2019 թ. սեպտեմբերին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թ. օգոստոս ամսվա համեմատ աճել են 0.4 %-ով, իսկ 2018 թվականի սեպտեմբերի համեմատ՝ 3.6%-ով:
Առաջիկայում Կադաստրի կոմիտեն կներկայացնի 2019 թ. երրորդ եռամսյակի տվյալները, իսկ գործարքների տեսակն ու քանակը՝ ըստ մարզերի և ըստ գույքի տեսակների, գրաֆիկական պատկերի տեսքով։
Նմանատիպ նյութեր
1907 դիտում
12:58 20-12-2019
Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ գործարքներն աճել են 13.9 տոկոսով
919 դիտում
23:42 15-11-2022
Սեպտեմբերին Երևանում անշարժ գույքի գրավադրման գործարքներն ավելացել են
Այս բաժնից
1522 դիտում
11:33 26-12-2024
Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում (տեսանյութ)
946 դիտում
10:22 26-12-2024
ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները. Hetq.am