Ճապոնիայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր աստիճանը՝ վերջին 60 տարվա ընթացքում ամենահզոր թայֆունի պատճառով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճապոնիայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր՝ հինգերորդ մակարդակ, հաշվի առնելով «Հագիբիս» թայֆունի հզորությունը, որին օթերևութաբանները համեմատել է 1958թ. «Իդա» թայֆունի հետ, որը խլել էր 1200 մարդու կյանք:
Թայֆունն անցնելու է երկրի արևելյան հատվածով՝ ներառյալ Տոկիոն: Մայրաքաղաքում հորդառատ անձրև է, որն ուղեկցվում է ուժեղ փոթորիկով:
Սպասվում է, որ թայֆունը Տոկիո կհասնի կիրակի օրը: Քամու արագությունը կարող է հասնել մինչև 162 կմ/ժ, ընդհուպ մինչև 216 կմ/ժ:
Վտանգի գոտում հայտնված բնակավայրերի բնակիչներին կոչ են անում պատսպարվել էվակուացիոն հատուկ կենտրոններում և չսպասել պարտադիր էվակուացիայի մասին հրահանգին:
Էվակուացիային պատրաստվում է ավելի քան 15 մլն մարդ, իսկ 4,6 մլն հոգու արդեն հրահանգել են պարտադիր էվակուացվել: