1319 դիտում
19:50 11-10-2019
Քրեակատարողական ծառայության պետն այցելել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկ. ՖՈՏԵՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վահե Պապոյանի ուղեկցությամբ այցելել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկ ազատազրկված անձանց պահման պայմաններին ծանոթանալու, առկա թերությունները վերհանելու և դրանց շտկման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումները նախանշելու նպատակով:
Ծառայության պետը շրջայցի ընթացքում եղել է հիմնարկի բնակելի տարածքում, հանձնուքների ընդունման, կարճատև ու երկարատև տեսակցությունների սենյակներում, ինչպես նաև ազատազրկված անձանց այցելած երեխաների համար նախատեսված խաղահրապարակում, մարզասրահում, պահեստում: Ճաշարանում ծանոթացել է սննդի պատրաստման պայմաններին՝ հընթացս տալով հանձնարարականներ սանիտարահիգիենիկ պայմանները խստորեն պահպանելու վերաբերյալ: Բուժմասում ծառայության պետին ներկայացվել են դատապարտյալների առողջության պահպանման համար անհրաժեշտ պայմաններն ու սարքավորումները:
Ա. Գոյունյանն առանձնազրույցներ է ունեցել նաև դատապարտյալների հետ, որոնք բարձրացրել են հիմնականում պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման, ինչպես նաև հիմնարկի կրպակի վերաբացման հարցերը: Դատապարտյալներին հուզող խնդիրների վերաբերյալ տրվել են սպառիչ պատասխաններ:
Հիմնարկի վարչակազմի հետ անցկացված խորհրդակցության ժամանակ անձնակազմի ուշադրությունը հրավիրվել է քրեակատարողական ծառայողների կողմից ծառայությունը կրելու կարգն ու պայմանները, իսկ դատապարտված անձանց կողմից՝ պատժի կրումը սահմանող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի պահանջները խստիվ պահպանելու անհրաժեշտության վրա: Ծառայության պետն ընդգծել է նաև, որ քրեակատարողական ծառայության համակարգում իրականացվող բարեփոխումները պետք է տեսանելի լինեն ոչ միայն հիմնարկների ներսում, այլև դրանցից դուրս՝ հասարակության համար: Նշել է նաև, որ հետևողական է լինելու վերհանված խնդիրների և թերությունների շուրջ տրված հանձնարարականների պատշաճ կատարման հարցում:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության
հանրային կապերի բաժին
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
7543 դիտում
23:48 10-07-2018
ԱՆ քրեակատարողական ծառայության պետն այցելել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1933 դիտում
14:01 18-09-2020
Քրեակատարողական ծառայության ղեկավար անձնակազմն այցելել է «Գորիս» քրեակատարողական հիմնարկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
724 դիտում
20:42 14-11-2024
Մակունցն ու Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են համագործակցության ընդլայնմանը
691 դիտում
20:29 14-11-2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունգարիայի ԱԺ նախագահի հետ
757 դիտում
20:17 14-11-2024
Ռուստամ Բադասյանը հանդիպել է ՎԶԵԲ-ի նոր տնօրենի հետ