211652_close_icon
views-count1835 դիտում article-date 15:46 11-10-2019

Թուրքերը ցեղասպանության կենթարկեն քրդերին. Շերն իր հետևորդներին հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին

Աշխարհահռչակ երգչուհի Շերը գրառում է կատարել Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների մասին: «Ներեցեք, բայց ես 11 տարեկանից լսել եմ արյան ծարավ թուրքերի մասին, որոնք տանջել և սպանել են մոտ 2 միլիոն հայերի: Թուրք զինվորները մինչև հիմա էլ արյան ծարավ են: Հիմա էլ նրանք քրդերի ցեղասպանություն կիրականացնեն Թրամփի օրհնությամբ»,- Twitter-ի իր էջում գրել է աշխարհահռչակ երգչուհին: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը:

Նմանատիպ նյութեր