5519 դիտում
15:39 18-07-2020
Քարդաշյանները սատարում են հայերին և իրենց միլիոնավոր հետևորդներին կոչ անում Հայաստանի, Արցախի մասին գրառումներ անել
Աշխարհահռչակ հեռուստաաստղեր Քլոե, Քորթնի և Ռոբ Քարդաշյանները հայ-ադրբեջանական սահմանին բախումների ֆոնին «Ինստագրամ»-ի իրենց էջերում Հայաստանին սատարող գրառումներ են կատարել, իրենց միլիոնավոր հետևորդներին տեղեկացրել Ադրբեջանի սադրանքների մասին, կոչ արել Հայաստանի և Արցախի վերաբերյալ հրապարակումներ արել, փոխանցում է Armenpress.am-ը։
Քարդաշյաններն «Ինստագրամ»-ի իրենց «սթորի» բաժինը «ողողել» են հայկական եռագույնով:
Քորթնի Քարդաշյանը կիսվել է «Զարթոնք»-ի հրապարակումներով, որոնցում ասվում է, որ Հայաստանը հարձակման է ենթարկվում՝ առաջարկելով օգնելու չորս տարբերակ:
Առաջինով առաջարկվում է Կոնգրեսին նախազգուշացնել Հայաստանի, Արցախի վրա Բաքվի հարձակման մասին:
Երկրորդով կոչ է արվում օնլայն հարթակում Հայաստանի և Արցախի մասին հրապարակումներ անել կամ կիսվել դրանցով:
Երրորդով առաջարկվում է ստիպել ԵԱՀԿ-ին և ՀԱՊԿ-ին՝ դատապարտել Ադբեջանին:
Կիսված չորրորդ հրապարակմամբ Քարդաշյանն առաջարկում է ԵԱՀԿ դիտորդական առաջադեմ հրթիռային համակարգերի և ձայնային սարքավորումների տեղակայման համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ շփման գծի ողջ երկայնքով հարձակումների աղբյուրը որոշելու համար:
[img]https://st0.shamshyan.com/editor/0589969001595069796317684.jpg[/img]
Քլոե Քարդաշյանը կիսված հրապարակմամբ իր 117 մլն հետևորդներին տեղեկացրել է, որ հուլիսի 12-ին ադրբեջանցի զինվորները Տավուշի կողմից մոտեցել են հայկական սահմանին՝ խախտելով հրադադարը, իսկ հաջորդ օրը կրակել են Չինարի գյուղի խաղաղ բնակչության վրա, կրակել Տավուշում գտնվող դիմակների գործարանի ուղղությամբ, հայ զինվորներ են մահացել:
[img]https://st0.shamshyan.com/editor/092074400159506982328595.jpg[/img]
«Ի՞նչ կարող եմ անել ես: Ես քաջալերում եմ իմ ամերիկացի ընկերներին կրթել իրենց և պաշտպանել հայ ժողովրդին…»,-ասված է հրապարակումներից մեկում:
Քորթնի Քարդաշյանն իր «սթորի» բաժնում տեղադրել է նաև հայկական եռագույնը, Հայոց զինանշանով կախազարդով:
Ռոբ Քարդաշյանը կիսվել է քրոջ՝ Քիմ Քարդաշյանի Հայաստանին սատարող գրառմամբ, նաև այլ օգտատերերի գրառումներով, որոնցից մեկում մասնավորապես կոչ է արվում աղոթել Հայաստանի, հայ անվախ զինվորների համար:
[img]https://st0.shamshyan.com/editor/0851342001595069850879447.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
1156 դիտում
09:33 23-10-2023
Ալ-Քաիդան և ԻՊ-ը կոչ են արել իրենց հետևորդներին հարձակվել Իսրայելի, ԱՄՆ-ի և հրեաների թիրախների վրա. News.am
2140 դիտում
10:46 30-09-2020
Հետևելով իր քույրերին. Ռոբ Քարդաշյանն իր հետևորդներին կոչ է արել միջոցներ ուղղել Հայաստանին աջակցությանը
Այս բաժնից
934 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
958 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»