1231 դիտում
15:12 11-10-2019
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ու ԵՊԲՀ-ն կհամագործակցեն
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր բուհի ռեկտոր Արմեն Մուրադյանի և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի կողմից ստորագրվեցհամագործակցության հուշագիր, որի նպատակն է ամրապնդել գործընկերային փոխհարաբերությունները:
Արմեն Մուրադյանը բժշկական ոլորտում կարևորելով որակը՝ասաց, որ տեսչության աշխատաքն ուղղված է որակի ապահովմանը: «Որակն առաջին նպատակն էառողջապահական ոլորտի յուրաքանչյուր գործընթացի համար՝ մասնավորապես բժշկության մեջ»,-հավելեց Արմեն Մուրադյանը:
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը՝ ողջունելով տեսչական մարմնի խորհիրդի նիստին ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանիհամագործակցելու առաջարկությունը, նշեց, որ դա հնարավորություն կտա ստուգումների գործընթացը հասանելի դարձնել ինչպես բուհի աշխատակիցներին, այնպես էլ՝ սովորողներին: «Շատ կարևոր է գրագետ տեսչական մարմին ունենալը: Եթե խոսքը վերաբերում է վերահսկողությանը, ապա տեսչական մարմնի աշխատակիցները պետք է ունենանբարձր պատրաստվածություն: Վերահսկողություն իրկանացնողները կկատարենոչ թե պատժելու, այլ խնդիրները կանխարգելու գործառույթ»-ընդգծեց տեսչական մարմնի ղեկավարը:
Հակոբ Ավագյանի խոսքով՝ աշխատակիցների համար նախատեսված են վերապատրաստման դասընթացներ և սեմինարներ՝ իրենց կողմից ստուգվող կազմակերպությունների վերաբերյալ ավելի շատ տեղեկատվություն ունենալու և իրազեկվածությունը բարձրացնելու համար, որպեսզի կարողանան ցույց տալ՝ ինչպիսին պետք է լինեն կանոնակարգերը, օրենքների պահանջների պահպանումը և այլն:
«Կարևորում ենք ինչպես սուգաթերթերի մշակման հարցում համալսարանի մասնագետների առաջարկներն ու կարծիքները, այնպես էլ որակի ապահովմանծրագիրըհամալսարանական հիվանդանոցներից մեկնարկելու որոշումը»-նշեց նա:
Արմեն Մուրադյանը, շեշտելով պատրաստակամ համագործակցությունը,ասաց, որ բուհի համար հստակ է ազգանվեր աշխատանքի իրականացումը՝ հանուն ամենաբարձր արժեքների՝ մասնավորապես հանրային առողջության պահպանմանը: «Մեծ անհրաժեշտություն կա օբյեկտիվ, որակ փոխող գործընթացների և ոչ թե ստուգումների»,-ասաց ԵՊԲՀ ռեկտորը՝ եզրափակելով, որ եթե գործընթացը նպաստի իրականացվող աշխատանքների որակի փոփոխությանը, դա կփաստի՝ կա երկուստեք համագործակցություն:
Նմանատիպ նյութեր
960 դիտում
19:29 27-12-2019
Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն Ամանորին սահմանային կետերում կաշխատի ուժեղացված ռեժիմով
3243 դիտում
17:52 19-07-2018
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը դեղատներում իրականացնելու է իրազեկման աշխատանքներ
7224 դիտում
20:05 31-10-2018
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքից ազատվել են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 3 տեղակալները
Այս բաժնից
580 դիտում
17:16 13-05-2024
Փաշինյանը Զբոսաշրջության կոմիտեի նախագահին ազատել է աշխատանքից
352 դիտում
16:59 13-05-2024
Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի դատը հետաձգվել է դատավորի ինքնաբացարկի պատճառով
388 դիտում
16:22 13-05-2024
Բարդուղիմեոս առաքյալի մասունքները իրենց հանգրվանը կգտնեն Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում