1958 դիտում
19:19 10-10-2019
Վայքի ոստիկանները հայտնաբերել են Դարբ գետի ափամերձ հատվածից ուռենիներ հատած անձանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հոկտեմբերի 4-ին ոստիկանության Վայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Դարբ գետի ափամերձ հատվածում անհայտ անձը կամ անձինք ապօրինի հատել են յոթ ուռենի։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Վայքի ոստիկանները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ ծառերը հատել են Վայոց ձորի մարզի 55, 59 և 38-ամյա երեք բնակիչ։ Տղամարդիկ հրավիրվեցին ոստիկանության Վայքի բաժին ու տվեցին խոստովանական բացատրություն։ Հետագա միջոցառումներով Վայքի ոստիկանները հայտնաբերեցին նաև հատված ծառերը։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1407 դիտում
14:21 06-10-2019
Վայքի ոստիկանները հայտնաբերել են ուռենիներն ապօրինի հատած անձանց
Այս բաժնից
658 դիտում
21:14 27-04-2024
Ամուր կամքով և արդար պայքարով կարելի է հասնել հաղթանակի. Գագիկ Ծառուկյան