840 դիտում
11:28 09-10-2019
Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 33.5 հա տարածք
Հոկտեմբերի 8-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում՝ 800 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 600 քմ,
Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի մոտ՝ 7000 քմ,
Արարատի մարզի Մխչյան գյուղում՝ 1 հա, Գոռավան գյուղում՝ 2700 քմ,
Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղում՝ 20 հա, Պռոշյան գյուղում՝ 3000 քմ,
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 200 քմ,
Վայոց ձորի մարզի Արին գյուղի մոտակայքում՝ 9 հա, Արփի գյուղում՝ 2 հա,
Երևան-Սևան ավտոճանապարհին՝ 500 քմ:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
493 դիտում
20:08 25-04-2024
Կիևում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում
718 դիտում
19:43 25-04-2024
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել
436 դիտում
19:35 25-04-2024
Դեսպան Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին