930 դիտում
18:40 08-10-2019
Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ՍԾՏՀԿ ՄՄՔ գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսի հետ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 8-ին ընդունեց ՍԾՏՀԿ մշտական միջազգային քարտուղարության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսին:
Ինչպես հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով գլխավոր քարտուղարին՝ ԱԳ նախարարը բարձր գնահատեց ՍԾՏՀԿ դերը տարածաշրջանային համագործակցության առաջմղման և խթանման գործում: Այս առնչությամբ նախարար Մնացականյանը հայտնեց Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ փոխգործակցությունը և կառուցողական ներգրավվածությունը կազմակերպության շրջանակներում:
Կողմերը կարևորեցին հոկտեմբերի 7-ին ՀՀ կառավարության և Սևծովյան Տնտեսական Համակագործակցություն Կազմակերպության ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) հետ համատեղ «Օգտագործելով տեխնոլոգիական ուժը ազդեցության համար. ՍԾՏՀ տարածաշրջանային համագործակցության հեռանկար» խորագրով բարձրաստիճան հարակից միջոցառման անցկացումը Երևանում և դրա շրջանակներում տեղի ունեցած քննարկումները։
Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին տարածաշրջանում կազմակերպության կանոնադրությամբ նախանշված առաջնահերթությունների իրագործման ուղղությամբ համատեղ քայլերի ձեռնարկման շուրջ:
Նմանատիպ նյութեր
1332 դիտում
22:13 08-10-2019
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՍԾՏՀԿ ՄՄՔ գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսի հետ
1389 դիտում
11:12 18-01-2019
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ
Այս բաժնից
457 դիտում
19:55 14-11-2024
ԿԳՄՍ փոխնախարար Սվաջյանը մասնակցել է ՀՀ ոչ պետական դպրոցների համաժողովին
670 դիտում
19:37 14-11-2024
ՀՀ ֆինանսների նախարարը հանդիպում է ունեցել Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահի հետ
460 դիտում
19:24 14-11-2024
Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Հանուն կրթության համընդհանուր քարոզարշավի» կազմակերպության պատվիրակությանը