3022 դիտում
16:24 08-10-2019
Աբովյանի ամենամյա թատերական փառատոնի բացումը վստահված էր պարոնյանցիներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ Աբովյան քաղաքում մեկնարկեց «Աբովյանի ամենամյա թատերական փառատոնը»:
Հայաստանի թատերական գործիչների միության ջանքերով և Աբովյանի համայնքապետարանի աջակցությամբ անցկացվող փառատոնի բացումը վստահված էր Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին՝ «Գնա մեռի, արի սիրեմ» ներկայացմամբ: Աբովյանի Դրամատիկական թատրոնում մեծ ոգեւորությամբ եւ ծափերով ընդունեցին Երվանդ Ղազանչյանի բեմադրությունը:
Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանը նշել է, որ 4-5 տարի առաջ հանդիպելով ՀԹԳՄ-ի նախագահ Հակոբ Ղազանչյանին, որոշել են թատերական կյանքը զարգացնելու համար փառատոն կազմակերպել: «Այն մեր համայնքում արդեն պարբերական բնույթ է կրում: Փառատոնի ընթացքում ներկայացումներով հանդես են գալիս հանրապետության լավագույն թատրոնները»,-ասել է քաղաքապետը:
Հոկտեմբերի 7-11 անցկացվող փառատոնի մուտքն ազատ է: Այն նպատակ ունի աշխուժացնել թատերական կյանքը Կոտայքի մարզում, թատերասեր հանրությանը հաղորդակից դարձնել թատերարվեստի զարգացումներին, սևեռել ուշադրությունը դեպի թատրոն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
2944 դիտում
23:04 24-09-2014
«Հայֆեստ» միջազգային 12-րդ թատերական փառատոնն այս տարի կանցկացվի «Թատերական իրարանցում» խորագրի ներքո
Այս բաժնից
340 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
766 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
352 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին