211652_close_icon
views-count866 դիտում article-date 11:18 08-10-2019

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 7 հրդեհ. հրշեջ-փրկարարները մարել են հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 3 հա տարածք

Հոկտեմբերի 7-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 2000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 400 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 1000 քմ, Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ մոտ 2 հա, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ մոտ 2000 քմ, Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ մոտ 2000 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր