Ազգային հավաքականն անցկացրեց առաջին մարզումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հոկտեմբերի 7-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկեց Հայաստանի ազգային հավաքականի մարզահավաքը:
Օրվա երկրորդ կեսում թիմը առաջին կարճ մարզումն անցկացրեց, որը մեծամասամբ կրում էր վերականգնողական բնույթ:
Մարզմանը բացակայում էին Սարգիս Ադամյանը, Տիգրան Բարսեղյանը, Վարազդատ Հարոյանը, Արարատ Մոնրոն և Ռումյան Հովսեփյանը, ովքեր հավաքականին կմիանան այսօր երեկոյան և վաղն առավոտյան:
Կամո Հովհաննիսյանը մարզվեց անհատական ծրագրով: