2012 դիտում
21:50 07-10-2019
Հայաստանից արտահանումն աճել է 4.6 տոկոսով
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2%-ով, մասնավորապես՝ արտահանման ծավալն ավելացել է 4.6%-ով, ներմուծումը՝ 0.7%-ով։
ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող 2019 թվականի հունվար-օգոստոսի ցուցանիշները, որոնց համաձայն՝ 2019 թվականի առաջին կիսամյակում արտահանման գծով գրանցված անկումից հետո արտահանման աճի տեմպը շարունակում է վերականգնվել՝ հունվար-օգոստոսին գրանցելով 4.6% աճ։ Ընթացիկ տարվա օգոստոս ամսին նախորդ տարվա օգոստոսի նկատմամբ ևս արձանագրվել է արտահանման աճ՝ 13.5%։ 2019 թվականի հուլիսի նկատմամբ օգոստոսին արտահանման ծավալն ավելացել է 0.6%-ով։
2019 թվականի հունվար-օգոստոսին ՀՀ արտաքին առևտրաշրջանառության մեջ ամենամեծ տեսակարար կշիռն ունեն ԱՊՀ երկրները՝ 30.5%, որից 27%-ը բաժին է ընկնում միայն Ռուսաստանին։ ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառության տեսակարար կշիռն ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության մեջ 21.8% է։ Այլ երկրների շարքում ՀՀ խոշոր առևտրային գործընկերներից են Չինաստանը՝ 11.9%, Շվեյցարիան՝ 6.5%, Իրանը՝ 5%։
Նշված ժամանակահատվածում ԱՊՀ երկրներ արտահանվող ապրանքների ծավալները ավելացել են 7.2%-ով, իսկ դեպի ԵՄ երկրներ արտահանումը նվազել է 18.8%-ով։
Դեպի ԵԱՏՄ արտահանվող ապրանքների ծավալներն աճել են 6%-ով, ընդ որում դեպի Ղրղզստան արտահանման ծավալն ավելացել է 4.2 անգամ, իսկ Հայաստանից Ղազախստան արտահանման ծավալը կրճատվել է 53.2%-ով։
Նշված ժամանակահատվածում Հայաստանից արտահանումը դեպի ԵՄ երկրներ, մասնավորապես՝ Կիպրոս, Շվեդիա և Հունաստան, ավելացել է համապատասխանաբար 8.6 անգամ, 3.8 անգամ և 2 անգամ։
Դիտարկվող ժամանակահատվածում Հայաստանից 2.5 անգամ ավելացել է սարքերի և ապարատների արտահանման ծավալը, կտրուկ կրճատվել կենդանական և բուսական ծագման յուղերի և ճարպերի արտահանումը՝ 72.6%-ով։
Ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 43.7%-ով ավելացել է վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցների ներմուծումը։
Նմանատիպ նյութեր
2051 դիտում
12:21 10-06-2019
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումն աճել է ավելի քան 20 տոկոսով
2173 դիտում
15:46 16-09-2020
Հայաստանից կենդանի ոչխարի և այծի արտահանումն աճել է 256 տոկոսով
1129 դիտում
14:47 18-11-2024
Հունվար-հոկտեմբերին Հայաստանից ԱՄՆ արտահանումն աճել է 25 տոկոսով. Պապոյան
Այս բաժնից
808 դիտում
12:05 28-12-2024
ՆԳՆ Ոստիկանությունն ու ՓԾ-ն հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության
1084 դիտում
11:54 28-12-2024
Լկտի հայհոյախառն արտահայտությունները որպես հաճոյախոսություննե՞ր էիր շռայլում հասարակությանը. Ռուբեն Հակոբյան
1363 դիտում
11:16 28-12-2024
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ