Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները ժամանեցին Ավանի ֆուտբոլի ակադեմիա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի հավաքականը Եվրո 2020-ի ընտրական փուլի շրջանակներում հանդիպելու է Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի հավաքականների հետ:
Հայաստանի ազգային հավաքականն այսօր սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
Առայժմ բացակայում են Սարգիս Ադամյանը, Վարազդատ Հարոյանը, Ռումյան Հովսեփյանը, Տիգրան Բարսեղյանը և Արարատ Մոնրոն, ովքեր հավաքականին կմիանան այսօր երեկոյան և վաղը առավոտյան:
Մնացած 20 ֆուտբոլիստներն այսօր՝ ժամը 18:00-ին կանցկացնեն առաջին մարզումը: