1010 դիտում
23:07 07-10-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին
Հոկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության ժամանակավոր հավատարմատար Էզզադդին Ռաշիդ Հաջիին:
Վեհափառ Հայրապետը նորանշանակ ժամանակավոր հավատարմատարին մաղթեց արդյունավոր առաքելություն Հայաստանում` ի շահ և ի բարօրություն երկու երկրների և ժողովուրդների:
Հանդիպմանը Հայոց Հայրապետը խոսեց երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական կապերի մասին` հույս հայտնելով, որ պրն. Էզզադդին Ռաշիդ Հաջիի գործունեությունը կնպաստի նաև առկա գործակցության առավել խորացմանն ու զարգացմանը:
Անդրադառնալով Իրաքում հայ համայնքի կյանքին` Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծեց, որ շնորհիվ Իրաքի իշխանությունների հոգատար վերաբերմունքի Հայոց Ցեղասպանությունից հետո երկրում ապաստան գտած հայորդիները հնարավորություն են ունեցել ազատորեն ապրելու իրենց ազգային և հոգևոր կյանքով և իրենց նպաստը բերելու երկրի առաջընթացին:
Իր հերթին ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարն անդրադարձ կատարեց հայ-իրաքյան համագործակցության արձանագրած արդյունքներին և հայ համայնքի կյանքին: Փոխադարձ կապերի զորացման գործում պրն. Էզզադդին Ռաշիդ Հաջին կարևոր նկատեց Հայոց Եկեղեցու դերակատարությունը:
Զրույցի ընթացքում խոսվեց նաև Մերձավոր Արևելքում տիրող մտահոգիչ իրավիճակի մասին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցեց Երկնավորի զորակցությունը Իրաքի ժողովրդին, որպեսզի վերականգնի իր խաղաղ, ապահով ու բարօր կյանքի ընթացքը:
Նմանատիպ նյութեր
1111 դիտում
17:42 26-07-2024
Վեհափառն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին
910 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին
1982 դիտում
13:57 31-03-2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին
Այս բաժնից
1165 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
712 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար