Նիկոլ Փաշինյանը մարդկանց մոտ ինչ-որ հույս արթնացրեց. Հայկ Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Civilnews.ru
[url=https://civilnews.ru/11136?fbclid=IwAR1nrU5-QJHUeckyy8Ox4kiYu0VCHbAO6ViA5G5wpZEB2ui2zaxjIBjjH20]Civilnews.ru[/url]-ն գրում է. Օրերս հայտնի դարձավ, որ Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը չեղարկել է լեհական հանրահայտ Vader խմբի համերգը՝ փոխելով նրան բեմ տրամադրելու իր որոշումը: Այդ ամեն ինչը սկսվեց ԱՄՆ-ում ապրող ֆեյսբուքյան մի օգտատիրոջ գրառումից, որտեղ նշել է, որ սատանիստական խումբը պետք է համերգ տա Երևանում, այն էլ Տիկնիկային թատրոնում: [url=https://www.1in.am/]«Առաջին լրատվական[/url]»-ի հետ զրուցում դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանը նշեց, որ թեև նշված խմբի ստեղծագործություններին լավ ծանոթ չէ, բայց, իր կարծիքով, առհասարակ արվեստի բնագավառում սահմանափակումները բացասական բնույթ են կրում: «ժամանակին շատ մեծամեծ արվեստագետներ են քարկոծվել՝ համարելով, որ Աստծուն դեմ են: Օրինակ՝ «Բիթլզ»-ին ժամանակին քարկոծվում էին, բայց պարզվեց, որ բարի, գեղեցիկ ու մարդու մեջ սեր ծնող երգեր են երգում: Այնպես որ վիճելի հարց է: Ես եկեղեցու դիրքորոշումն էլ եմ հասկանում, բայց անձամբ ես մեկի տեղը հինգ բեմ կտրամադրեի»:
Հայկ Պետրոսյանի կարծիքով՝ կյանքում ամեն ինչին պետք է հումորով նայել. «թե չէ դեպրեսիայից ուշքներս կգնա: Ես շատ ուզեցի հեղափոխությանը նույնպես հումորի, բայց ոչ ծաղր ու ծանակի տեսանկյունից նայել… Հեղափոխության օրերին ձեռքբերումներ եղան, որոնք ես ցանկացել եմ ներկայացման մեջ արժևորել: Ես հայ ժողովրդին այդպես միավորված չէի տեսել: Հեղափոխության օրերին բոլորս իրար սիրում էինք…»:
Մանրամասներն՝ [url=https://civilnews.ru/11136?fbclid=IwAR1nrU5-QJHUeckyy8Ox4kiYu0VCHbAO6ViA5G5wpZEB2ui2zaxjIBjjH20]այստեղ[/url]