211652_close_icon
views-count1280 դիտում article-date 16:04 07-10-2019

Թմրանյութեր «ԿամԱԶ-ից» ու վարորդից

Եղեգնաձորի ոստիկանները, ստացված տվյալներն իրացնելիս, հոկտեմբերի 7-ին, ժամը 02.30-ին, Արենի գյուղի «Արենիի շուկա» կոչվող տարածքից, ապօրինի թմրամիջոց պահելու, ձեռք բերելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 49-ամյա մի երևանցու՝ իր վարած «ԿամԱԶ» մեքենայով: Անձնական խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանից հայտնաբերվել են տարատեսակ փաթեթներ՝ կանաչավուն, բուսական ծագում ունեցող չորացված-մանրացված զանգվածով: Մեքենայի զննությամբ վարորդի նստատեղի ձախ հատվածից հայտնաբերվել է ծխախոտի երկու տուփ՝ նույն պարունակությամբ: Եվս երկու փաթեթ վարորդն ինքն է ներկայացրել: Նա հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, պատրաստել է օգոստոսին, Երևանի Խարբերդ թաղամասում գտնվող հայրական տանն աճած կանեփի թփերից՝ անձնական օգտագործման համար: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր