211652_close_icon
views-count1096 դիտում article-date 15:00 07-10-2019

Ապօրինի ծառահատումների դեմ

Հոկտեմբերի 5-ին ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացել, որ Շնող գյուղի մի բնակչի բակում ապօրինի փայտանյութ կա: Մեկնած օպերատիվ խումբը նշված բակում հայտնաբերել է շուրջ չորս խ/մ վառելափայտ, որի համար տանտերը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Նա հայտնել է, որ փայտանյութը թափուկից հավաքել և պատրաստել է «Գուգութ» կոչվող հանդամասում և մաս-մաս տեղափոխել իր բակ: Վնասի չափը պարզելու նպատակով նշանակվել է մասնագիտական ստուգում: Փայտանյութն ի պահ է հանձնվել անտառտնտեսությանը: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր