Հրդեհ անասնագոմի տանիքում
Հոկտեմբերի 6-ին, ժամը 16:32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում Մ.Եղվարդեցու թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնագոմ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:52-ին, մարվել՝ 17:42-ին:
Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 24 քմ):