Հանրապետության հրապարակում մեկնարկել է ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի բացումն ազդարարող համերգը. ՈՒՂԻՂ, Tert.am
Հանրապետության հրապարակում մեկնարկել է հոկտեմբերի 6-9-ին կայանալիք ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի բացումն ազդարարող աննախադեպ մեգանախագծով համերգը․ «WCIT-2019»-ի կազմակերպիչները համադրել են տաղանդն ու նորագույն տեխնոլոգիաները։ Միջոցառմանը ներկա է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դստրերի հետ, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2019/10/06/WCIT/3111128]Tert.am[/url]-ը:
Միջոցառմանն ընդառաջ ձևավորվել էր նվագախումբ, որն առաջին անգամ բեմում է «WCIT-2019»-ի հանդիսավոր բացման նպատակով և ի շարս համաշխարհային գլուխգործոցների՝ պատմության մեջ առաջին անգամ նվագախումբը կկատարի նաև արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը։
Այնուհետև համերգային ծրագրով հանդես կգա «Գրեմմիի» մրցանակակիր DJ Արմին վան Բյուրենը:
«WCIT» նվագախումբը համախմբում է ավելի քան 100 երաժիշտ, 30-ը՝ Հայաստանից։ Մյուսները ներկայացնում են նախորդ տարիներին «WCIT» համաժողովները հյուրընկալած 14 երկրները. Կանադա, Նիդեռլանդներ, Մալայզիա, ԱՄՆ, Հունաստան, Թայբեյ, Իսպանիա, Ճապոնիա, Ֆրանսիա, Դանիա, Մեքսիկա, Բրազիլիա, Ավստրալիա, Հնդկաստան։