Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի միջոցառումների գալա համերգը
Երևանում Ֆրանկոֆոնիայի միջոցառումների գալա համերգը մեկնարկեց Հանրապետության հրապարակում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համերգի եզրափակիչ հատվածը նվիրված է լինելու աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին:
Համերգին ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանկոֆոնիայի միջոցառումներին Երևան ժամանած երկրների պատվիրակությունների ղեկավարներ ու անդամներ: Համերգի մյուս մասում ելույթ կունենան աշխարհահռչակ երգիչներ Անժելիկ Կիժոն, Մելոդի Գարդոն, Զազը:
Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի անդամ 84 երկրի պատվիրակություն և 38 երկրի ղեկավար:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահության լիազորությունները Մադագասկարից փոխանցվել է Հայաստանին: