slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Հակոբ Արշակյանը մասնակցել է «HIVE Ventures Tech» սամիթի մրցանակաբաշխությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
211652_close_icon

Հակոբ Արշակյանը մասնակցել է «HIVE Ventures Tech» սամիթի մրցանակաբաշխությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count1503 դիտում article-date 19:06 06-10-2019
Հակոբ Արշակյանը մասնակցել է «HIVE Ventures Tech» սամիթի մրցանակաբաշխությանը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը մասնակցել է «HIVE Ventures Tech» սամիթի շրջանակներում իրականացվող մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը։ Արդեն 5-րդ անգամ անցկացվող այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս հայաստանյան նորաստեղծ ստարտափներին իրենց գաղափարներն ու ծրագրերը ներկայացնել տեխնոլոգիական ոլորտի համաշխարհային հռչակ վայելող ընկերությունների ներկայացուցիչներին։ HIVE 5-րդ սամիթին մասնակցելու, հաջողության բանաձևով կիսվելու, իրենց հեղինակավոր գնահատականը նրանց գործունեությանը տալու համար Սիլիկոնյան հովտից Հայաստան են ժամանել Սիլիկոնյան հովտի 20 հայտնի ընկերությունների ներկայացուցիչներ։ Հաղթող ընկերության անունը հայտարարելու պատիվը տրվել է նախարար Հակոբ Արշակյանին։ Նախարարը, ողջունելով ներկաներին, անդրադարձել է Հայաստանում բիզնես սկսելու, իրենց մասնաճյուղերը բացելու մասին նախաձեռնություններին։ Նա ընդգծել է, որ ՀՀ կառավարության և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից կան հստակ գործառույթներ՝ աջակցելու ոչ միայն տեղական, այլև Սփյուռքի և այլ երկրների տեխնոլոգիական ոլորտի այն կազմակերպություններին, որոնք իրենց մասնաճյուղերն են բացում Հայաստանում։ Նախարարը շեշտել է նաև որակյալ կրթության անհրաժեշտությունը։ Նա նշել է, որ կրթական, մասնագիտական որակները բարձրացնելու նպատակով համալսարաններում թրեյնինգներ կանկացնեն ոլորտի լավագույն մասնագետները, որպեսզի ուսանողները ավարտելուց հետո արդեն սկսեն աշխատել։ Հակոբ Արշակյանը խոսել է նաև բիզնես հմտությունների ձեռքբերման և զարգացման մասին։Նա նշել է, որ բիզնեսի կազմակերպման և կառավարման հմտությունները լավ զարգացած չեն Հայաստանում։ Բայց սովորելով և Սփյուռքի ներուժը ներգրավելով այդ գործընթացում՝ կարող ենք զարգացնել այդ հմտությունները նույնպես։ Նախարարն իր ելույթն ավարտել է՝ հայտարարելով այն ստարտափի անունը, որը խստապահանջ ժյուրիին կարողացել է վստահեցնել, որ պետք է հենց իր ընկերության համար ներդրում կատարի։ «HIVE Ventures Tech 2019» սամիթի հաղթող է ճանաչվել «Wire Stock» ստարտափ ընկերությունը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր