211652_close_icon
views-count2689 դիտում article-date 19:34 06-10-2019

KWF Armenia-ի ներկայացուցիչները նվաճել են 20 մեդալ «KWF Ukrainian Open Cup 2019» միջազգային մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նիկոլաեւում (Ուկրաինա) անցկացվել է «KWF Ukrainian Open Cup 2019» միջազգային մրցաշարը: «Նադեժդա» սպորտային համալիրում (Նիկոլաեւ) անցկացվել է կիոկուշին կարատեի «KWF Ukrainian Open Cup 2019» մրցաշարը պատանի աղջիկների եւ տղաների մասնակցությամբ: Առաջին տեղի համար պայքարում էր 360 մարզիկ Հայաստանից, Մոլդովայից եւ Ուկրաինայից, հաղորդում է AnalitikaUA.net-ը: Նախքան առաջնությունը կայացել է պարգեւատրման արարողություն, որի ժամանակ վկայականներ են տրվել KWF Հայաստանին: Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիան (KWF Armenia) ներկայացել է 52 հոգանոց կազմով՝ 45 մասնակից եւ 7 մարզիչ: Առաջնության ժամանակ ներկա էր Հայաստանի Հանրապետությունում KWF-ի ազգային ներկայացուցիչ սենսեյ Սպարտակ Գասպարյանը: Ըստ Ուկրաինայում Հայերի միության մամուլի ծառայության՝ KWF Armenia-ի ներկայացուցիչները նվաճել են 20 մեդալ: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Նիկոլաևի մարզային Ուկրաինայի հայերի միությունը (ղեկավարը Արթուր Կոխլիկյանն) պարբերաբար անցկացնում է միջոցառումներ` ուղղված սպորտի մասսայականացմանը: Ինչպես հայտնի է, սպորտային նախագծերին ուղղված աջակցությունը Ուկրաինայի Հայերի միության գործունեության առաջնահերթություններից է: Տարբեր սպորտային միջոցառումների ժամանակ պարգեւներ են տրվում Ուկրաինայում Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի անունից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր