4171 դիտում
15:13 06-10-2019
Հայաստանի բանտերը չեն բավականացնելու այդ քանակի «ձուկ ու մուկ» տեղավորելու համար. Արթուր Ղազինյան
Հայաստանում բոլորը բոլորին բանտ են տանում, մի մասը սպառնում է քրեական պատասխանատվությամբ, մյուս մասն արդեն ենթարկում է այդպիսի պատասխանատվության: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը։
«Դեռեւս 2000-ականներից ընդդիմությունն իր նկատմամբ ապօրինի քրեական գործ հարուցող քննիչներին ու դատախազներին սպառնում էր մոտալուտ եւ անխուսափելի քրեական պատասխանատվությանբ:
Սակայն գալով իշխանության, այդ նույն քննիչներին ու դատախազներին հրահանգում են հարուցել նոր քրեական գործեր, բայց արդեն իրենց քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ:
Այսօրվա ընդդիմությունը եւս սպառնում է քննիչներին ու դատախազներին դատարանի առջեւ կանգնեցնելու, եւ ավելի քան վստահ եմ, այդ նույն քննիչներն ու դատախազները վաղը կօգտագործվեն եւ կծառայեն արդեն նախկին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հրամանին:
Իսկ արդյունքում, իշխանության ուղղակի հրահանգով ապօրինի քրեական գործեր հարուցած, մարդկանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցած եւ նրանց վարկաբեկած սուբյեկտները կմնան անպատիժ՝ քանի դեռ Հայաստանում կլինի հրահանգով քրեական գործ հարուցելու, կեղծ եւ շինծու մեղադրանքներով հանրային գործիչներին վարկաբեկելու քաղաքական պատվեր եւ այդ պատվերը կատարել պատրաստ քննիչներ ու դատախազներ:
Դե իսկ «դռների տակ վնգստացող» դատավորներին չենք մոռացել, բայց միշտ հիշեք, որ այդ միտքն արտաբերելու բացառիկ իրավունքը պատկանում է Նիկոլ Փաշինյանին:
Մնացածին կալանավորում են . . .
Հ.Գ. Քանի որ «ոչ մի ձուկ եւ ոչ մի մուկ չի պլստալու», Հայաստանի բանտերը չեն բավականացնելու այդ քանակի «ձուկ ու մուկ» տեղավորելու համար, առաջարկում եմ հայտարարել եւս մեկ համահայկական համաներում, բանտերից դուրս թողել բոլոր իրական հանցագործներին եւ ազատել նոր տեղեր «ձկների ու մկների» համար:
Կամ կարելի է կառուցել նոր, լյուքս դասի, բարձրակարգ վճարովի բանտեր՝ խոշոր «ձկների ու մկների» համար»,–նշել է նա:
Նմանատիպ նյութեր
1600 դիտում
07:40 02-10-2024
Էլ մուկ, էլ ձուկ. ԱԺ աշխատակազմի ղեկավարի մականունը պարզելու հետքերով. «Ժողովուրդ»
3136 դիտում
13:14 17-08-2016
Թուրքիայում բանտերը լեփ-լեցուն են. իշխանությունները ստիպված ազատ կարձակեն 38 հազար մարդու
Այս բաժնից
481 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
625 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1099 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը