211652_close_icon
views-count29898 դիտում article-date 22:16 05-10-2019

Մահվան ելքով վրաերթ Գեղարքունիքի մարզում. 59-ամյա վարորդը Ford Transit-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության քաղաքացի, 59-ամյա Էդվարդ Գ.-ն, իր վարած Ford Transit մակնիշի 21 LՏ 962 համարանիշի ավտեմեքենայով, Վերին Գետաշեն գյուղի Ա թաղամասի 1-ին փողոցում հետընթաց կատարելու ժամանակ վրաերթի է ենթարկել նույն թաղամասի բնակիչ, 82-ամյա Զարխալամ Ս.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Մարտունի« բժշկական կենտրոն, որտեղ 1,5 ժամ անց՝ գիտակցության չգալով մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Գարիկ Գերասիմյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի ավագ քննիչ Քոչարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք: Լուսանկարները՝ Արթուր Մանուկյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր