ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է Շիրակի մարզ. քննարկվել է համայնքներում անասնահամաճարակային իրավիճակը
Շիրակի մարզպետարանում այսօր կազմակերպվել է հանդիպում-խորհրդակցություն մարզի համայնքային անասնաբույժների և սպանդանոցային գործունեությամբ զբաղվող տնտեսվարողների հետ, որին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի(ՍԱՏՄ) ղեկավար Գեորգի Ավետիսյանը և Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը:
Հանդիպման նպատակն էր քննարկել մարզի անասնահամաճարակային իրավիճակը, «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրով նախատեսված պատվաստման, ինչպես նաև հակաանասնահամաճարակային ախտորոշիչ և կանխարգելիչ միջոցառումների պլանի պատշաճ իրականացման գործընթացը:
Նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն իր խոսքում անդրադարձել է պետության կողմից ոլորտում իրականացվող քաղաքականությանը, նշել, որ հաջորդ տարվա ընթացքում նախատեսվում է մեկնարկել
կենդանիներինույնականացմանևհամարակալմանհամակարգիներդրման ծրագիրը, ինչը հնարավորություն կտա կենդանիների առողջության պահպանմանն ուղղված միջոցառումներըդարձնել ավելի թիրախային ու արդյունավետ:Փոխնախարարի տեղեկացմամբ` առաջիկայում նախատեսվում էիրականացնելորոշակի փոփոխություններ անասնաբուժության մասին օրենքում: Բացի այդ, մշակման փուլում է բրուցելոզ հիվանդության կանխարգելման ծրագիրը:
Իր խոսքում Տիգրան Գաբրիելյանն ընդգծել է մասնավոր անասնաբույժների շարունկական ուսուցման, նրանց գիտելիքների բարձրացման ու հմտությունների կատարելագործման կարևորությունը, ինչը թույլ կտա բարելավել անասնաբուժական ծառայությունների որակը:
Հաշվի առնելով բրուցելոզի նկատմամբ ստուգումների կատարման միջոցառումների որոշակի թերացումները (միջոցառումների ոչ լիարժեք փաստաթղթավորում, գրանցամատյանների անկատար վարում, անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի բացակայություն)՝ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը հորդորել է առավել պատասխանատվությամբ վերաբերվել պատվաստումների պլանավորման ու բրուցելոզի նկատմամբ ստուգումների կատարման ընթացքին, չուշացնել պատվաստումները:
Ոլորտի պատասխանատուները շեշտել են նաև համայնքապետերի ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը գյուղատնտեսական կենդանիների պատվաստման գործընթացի արդյունավետ կազմակերպման հարցում: