1449 դիտում
22:56 04-10-2019
Շիրակի մարզի անասնահամաճարակային իրավիճակը պատասխանատուների ուշադրության թիրախում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի նախաձեռնությամբ՝ այսօր մարզպետարանում կազմակերպվել էր հանդիպում-խորհրդակցություն Շիրակի մարզի համայնքային անասնաբույժների և սպանդանոցային գործունեությամբ զբաղվող տնտեսավարողների հետ, որին մասնակցում էին նաև ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը և Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը:
Հավաքի նպատակն էր ևս մեկ անգամ քննարկել մարզի անասնահամաճարակային իրավիճակը, «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրով նախատեսված պատվաստման, ինչպես նաև հակաանասնահամաճարակային ախտորոշիչ և կանխարգելիչ միջոցառումների պլանի պատշաճ իրականացման գործընթացը:
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը խոսել է կենդանիների նույնականացման և համարակալման համակարգի ներդրման ծրագրի մասին, տեղեկացրել, որ նախատեսվում է եկող տարվա ընթացքում այդ ծրագիրը կյանքի կոչել, ինչը հնարավորություն կտա կենդանիների առողջության պահպանմանն ուղղված միջոցառումներն անել ավելի թիրախային ու արդյունավետ:
Հաշվի առնելով բրուցելոզի նկատմամբ ստուգումների կատարման միջոցառումների որոշակի թերացումները (ոչ լիարժեք փաստաթղթավորում, գրանցամատյանների անկատար վարում, անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի բացակայություն)՝ Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հորդորել է առավել պատասխանատվությամբ վերաբերվել պատվաստումների պլանավորման ու բրուցելոզի նկատմամբ ստուգումների կատարման ընթացքին, չուշացնել դրանք:
Հանդիպման ընթացքում բարձրացվել են նաև անասնաբուժական անհրաժեշտ միջոցներով, մասնավորապես՝ ախտահանիչ նյութերով, արտահագուստով, թերմոճամպրուկներով և այլ անհրաժեշտ գործիքներով անասնաբույժների ապահովվածության, ինչպես նաև ՍԱՏՄ տեսուչների, մարզի համաճարակաբանների, մարզային կառույցների հետ համագործակցության հստակ համակարգի բացակայության հարցերը: Անասնաբույժները խոսել են նաև իրենց համար կենսական նշանակություն ունեցող աշխատավարձերի բարձրացման խնդրի մասին, ինչի հետ կապված համայնքների ղեկավարները կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկեն:
Քննարկվել են Շիրակի մարզում սպանդանոցային մորթի կազմակերպման աշխատանքների հետ կապված մտահոգությունները, ներկայացվել է արդեն 2020թ. Հունվարի 15-ից միայն սպանդանոցային ծագման միս-մսեղիքի օգտագործումը խթանող համալիր ծրագրի իրականացման ընթացքը:
http://snund.am/%d5%b7%d5%ab%d6%80%d5%a1%d5%af%d5%ab-%d5%b4%d5%a1%d6%80%d5%a6%d5%ab-%d5%a1%d5%b6%d5%a1%d5%bd%d5%b6%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%b3%d5%a1%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%ab%d6%80/
[b]Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
Աղբյուրը՝ snund.am[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
1448 դիտում
21:44 04-10-2019
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է Շիրակի մարզ. քննարկվել է համայնքներում անասնահամաճարակային իրավիճակը
Այս բաժնից
937 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
862 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
922 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին