«Վալենսիան» պաշտոնական բողոք է ներկայացրել ՈւԵՖԱ-ին՝ Լա Լիգայի որոշման առթիվ
«Վալենսիան» դժգոհ է մնացել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջարկից՝ եվրագավաթներում թիմերի տեղաբաշխման վերաբերյալ:
Ակումբը ՈւԵՖԱ-ին պաշտոնական բողոք է ներկայացրել՝ պատճենն ուղարկելով Ֆեդերացիա: «Վալենսիայի» ղեկավարության կարծիքով, Ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիլաեսը նման որոշումներ կայացնելու լիազորություններ չունի:
Ներկա պահին «Վալենսիան» Լա Լիգայում զբաղեցնում է 7-րդ տեղը: Եթե եվրագավաթներում թիմերի տեղաբաշխման որոշումն ընդունվի, ապա ակումբը կկորցնի մոտ 50 մլն եվրո:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան ժողով է անցկացրել, որտեղ կազմել են այն թիմերի ցանկը, որոնք կհայտնվեն Չեմպիոնների լիգայում, եթե առաջնությունը չվերսկսվի: Ցանկում են «Բարսան», «Ռեալը», «Սևիլյան» և «Սոսյեդադը»:
Այսօր նաև հայտնի է դարձել, որ «Ատլետիկոն» կարող է մրցաշարին մասնակցելու հատուկ հրավեր ստանա: ՈւԵՖԱ-ն հաշվի կառնի, որ թիմը 2014և 2016 թվականներին դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: