Փրկարարները շան թաթը դուրս են բերել արգելափակումից
«911» ծառայություն հոկտեմբերի 3-ին, ժամը 16:12-ինահազանգ է ստացվել, որ Երևանի Աղասու 4-րդ փողոցի տներից մեկի բակում շան թաթն արգելափակվել է վզկապի երկաթե հատվածի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները շան թաթը դուրս են բերել արգելափակումից: