211652_close_icon
views-count2986 դիտում article-date 23:33 03-10-2019

63-ամյա տղամարդը սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել անչափահաս աղջիկների նկատմամբ. ոստիկանության բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում մի տղամարդ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մի անչափահաս աղջկա նկատմամբ: Ոստիկանները ճշտեցին տեղեկության հավաստիությունը, տուժողի և կասկածյալի ինքնությունը: Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ 63-ամյա տղամարդը շուրջ 3 տարի առաջ անապահով վիճակում գտնվող աղջկան ու նրա մորը իր տանը ապաստան է տրամադրել: Տղամարդը 2016-2017 թվականներին օգտվելով անչափահաս աղջնակի անօգնական վիճակից և նրա մոր բացակայությունից պարբերաբար սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ: Տուժած աղջիկը և նրա մայրը հրավիրվեցին ոստիկանություն: Հոգեբանի և մանկավարժի ներկայությամբ 12-ամյա աղջիկը ոստիկաններին պատմեց եղելությունը: Աղջկա մորից ընդունվեց հաղորդում: Ձեռնարկված միջոցառումներով պարզվեց նաև, որ 63-ամյա տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել իր տանը հյուրընկալված աղջնակի ընկերուհու նկատմամբ: Ոստիկանության բաժին հրավիրված 13-ամյա աղջիկը նույնպես ոստիկաններին ներկայացրեց իր հետ կատարվածը: Նրա մայրը ոստիկանությունում հաղորդում ներկայացրեց հանցագործության մասին: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ճշտվեց կասկածյալի գտնվելու վայրը: Նա սեպտեմբերի 21-ին հայտնաբերվեց իր աշխատավայրում և, անչափահասների նկատմամբ սեքսուալ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 63-ամյա տղամարդը կալանավորված է: Քննությունը շարունակվում է: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր