211652_close_icon
views-count1661 դիտում article-date 23:22 03-10-2019

Կենդանիների պատվաստումների խնդիրը՝ առաջնահերթություն. ՍԱՏՄ ղեկավարն ահազանգի հիման վրա այցելել է Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա համայնք

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, անասնահամաճարակային անկայուն իրավիճակի մասին ստացված ահազանգի հիման վրա, այցելել է Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա համայնք: Գյուղի ավագանու ներկայացուցիչները, անասնաբույժը, ՍԱՏՄ Արագածոտնի մարզային կենտրոնի պետն ու Գեորգի Ավետիսյանը քննարկել են գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ու այդ գործընթացի վերահսկողության ընթացքը: Տեսչական մարմնի ղեկավարը հորդորել է խստորեն հետևել պատվաստումների պլանավորման և պատշաճ կատարման ընթացքին, այն է՝ խոշոր եղեջերավոր կենդանիների պատվաստումներն իրականացնել տարեկան երկու անգամ՝ գարնանը և աշնանը, իսկ մանր եղջերավորներինը՝ տարեկան մեկ անգամ՝ ամբողջ գլխաքանակինը: Նա վստահեցրել է, որ հետևելու է մարզում անասնահամաճարակային իրավիճակին, իսկ վերահսկողությունը լինելու է խիստ, առանց բացառությունների: [b]Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Աղբյուրը՝ snund.am[/b]

Նմանատիպ նյութեր